Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ընդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։
Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ գլուխը սապնել-խաբել, գլխին նստել-մեկի վրա իշխել։
Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։ Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։
4,926 total views, 9 views today