Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ, ինչպես և գոյականաբար առնված բառեր ու արտահայտություններ։ Ժամանակակից գրական արևելահայերենի քերականության մեջ (մասնավորապես՝ դպրոցական) հոլովման համակարգը ներկայացվում է 7 հոլովով։
Այդ հոլովներն են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։ Որոշ լեզվաբաններ տարբերակում են 5 հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական, ոմանք ընդունում են 6 հոլով՝ ն որոշիչ հոդը համարելով սեռականի ե՝ տրականի տարբերակիչ հատկանիշ։
Ուղղականը համարվում է ուղիղ հոլով և մյուս՝ թեք հոլովներին հակադրվում է հոլովական թեքույթի բացակայությամբ։ Դա անփոփոխ (մաքուր) հիմքով յուրատեսակ սկզբնաձև է, որից կազմվում են մյուս հոլովները։
Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Մանուկ Աբեղյանը անկախ հոլով են անվանում ժամանակակից արևելահայերենի ուղղական և «կոչական» հոլովները, որոնցով դրսևորված բառերը նախադասության մեջ կամ անկախ են կամակցությունից (կոչական), կամ եթե ցույց են տալիս առարկաների հարաբերություններ, ապա այդ անում են ներունակությամբ, անկախ լրացական գործառույթից:
6,815 total views, 9 views today