Ուղղագրություն, որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգը:
Ամեն մի լեզու հետևում է որոշակի ուղղագրության սկզբունքի (սկզբունքների)։ Առավել հայտնի են ուղղագրական հետևյալ սկզբունքները՝ հնչյունական կամ հնչույթային, պատմական կամ ավանդական, ձևաբանական, սիմվոլիկ, բառակազմական սկզբունքները։ Հայերենին հատուկ է գերազանցապես հնչյունական և պատմական սկզբունքը, ռուսերենին՝ հնչյունականը և ձևաբանականը, անգլերենինը, ֆրանսերենինը՝ հիմնականում պատմականը։
Նեղ առումով հնչյունաբանությունը զբաղվում է հնչյունների արտաբերման ու ձայնաբանական հատկանիշների ուսումնասիրությամբ, նրանց նկարագրությամբ ու դասակարգումով։
Հնչյունաբանության խնդիրն է նկարագրել լեզվի հնչույթների դրսևորումները՝ արտաբերությունը, նրանց ձայնաբանական առանձնահատկությունները, լեզվի վանկատիպերը, բառային շեշտը, հնչերանգը տարբեր բնույթի նախադասություններում ևն։
Լայն առումով հնչյունաբանության ոլորտի մեջ է մտնում նաև հնչույթաբանությունը։ Տարբերում են մի քանի տիպի հնչյունաբանություններ:
5,516 total views, 18 views today