Օտարաբանություն, այն փոխառյալ բառերը, արտահայտությունները (ոճերը), արտասանության յուրահատուկ եղանակները, որոնք չեն արմատավորվել տվյալ լեզվի մեջ և դիտվում են որպես ընդունված նորմերից շեղվող ու խորթ լեզվական երևույթներ:
Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելով օտարաբանությունը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:
Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել:
2,445 total views, 3 views today
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ