ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս հանելուկնրի պատասխանները


Բևեռային գայլը բնակվում է այն վայրերում, որտեղ ամիսներ շարունակ կարող է ո՛չ արև լինել, ո՛չ էլ կեր։ Գիշատիչ այս գազանը կարող է նույնիսկ շաբաթներով սոված թափառել և սնվել այն ամենով, ինչն ընկնի ձեռքի տակ։ Եթե ձեռքին որս է ընկնում, ապա կարող է որսից ոչինչ չթողնել և միանգամից ուտել մինչև 10 կգ միս։ Գայլերն ապրում են ոհմակներով, յուրաքանչյուր ոհմակի մեջ մտնում են 7-200 գայլ։

Ոհմակը գլխավորում է արուն՝ առաջնորդը, իր էգի հետ միասին։ Իսկ ոհմակի մնացած անդամները կամ ձագեր են, կամ ավելի թույլ գայլ։

Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։

Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

 3,404 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •