ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հայերեն տարբերակը

Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։

Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ,Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։

Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդներ անվանել են արմեններ, իսկ երկիրը Արմենիա։

Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդւթյունը կապում է Հայկ Նահապետ անվան հետ։

 2,352 total views,  6 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •