Փլուզում Մասիսում․ կան տուժածներ

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:06-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տուժածները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

 1,675 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •