«Արցախն իմ երկրորդ հայրենիքն է…»․ վավերագիր Գիլադ Սադե

Շուրջ հինգ տարի է ես բազմիցս Արցախ եմ եկել՝ 2015 թվականից: Ես խոսում եմ պատերազմի մասին, լուսաբանում իրավիճակը, անդրադառնում եմ իմ և այստեղի ժողովրդի հետ իմ կապին և ներկայացնում նրանց կյանքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իսրայելցի ֆոտոլրագրող, վավերագրական ֆիլմերի հեղինակ Գիլադ Սադեն, ով արդեն ավելի քան մեկ ամիս է նաև դիրքեր է գնում՝ փորձելով ավելի մոտ լինել ռազմական գործողություններին և լուսաբանել պատերազմը:

Սադենը հիշում է իր առաջին այցը Արցախ. «Ես կարդացել էի Քարվաճառի մասին, պատմում էին, որ վտանգավոր բնակավայր է և այնտեղ հաճելի մարդիկ չեն ապրում, և երբ եկա Քարվաճառ, զարմացա, որ ամեն ինչ հաճելի էր՝ մարդիկ հյուրընկալ էին, ես շրջում էի գյուղերով և լուսանկարում, ամեն տեղ ինձ հյուրասիրում էին մեղր, օղի կամ որևէ այլ խմիչք»:

Սադենը մի քանի տարվա աշխատանքից հետո որոշել է լուսանկարների գիրք հրապարակել՝ ներկայացնելով Արցախում կատարած իր ուսումնասիրություններն ու պատմություններ, նաև ներկայացնել, թե ինչ է կատարվել Տավուշում:
Հարցին, թե նորից կվերադառնա Արցախ, Սադենը պատասխանեց, որ պլանավորում է երկար ժամանակ մնալ Արցախում և իրեն այստեղ երկրորդ հայրենիքում է զգում:

 717 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •