Սուբվենցիոն ծրագրով Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ ճանապարհը սալիկապատվում է

Սուբվենցիոն ծրագրով Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 23.940.000 ՀՀ դրամ: Համայնքի ներդրումը կազմում է 30 %, պետության ներդրումը՝ 70 %: Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն:

 529 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •