Թուրքական մակնանշմամբ բեռնատարը Թուրքիայի հետ կապ չունի և բեռն էլ թուրքական չէ.«Դոմինո Փրոդաքշն»-ի պարզաբանումը

Երեկվանից համացանցում շրջանառվող լուսանկարները, որտեղ երևում է թուրքական մակնանշմամբ բեռնատար Հանրապետության Հարապարակում, բուռն քննարկման առիթ է հանդիսացել որոշ շրջանակների համար: Լուրեր են տարածվում, թե իբր անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառման համար անհրաժեշտ բեռները եկել են Թուրքիայից: Իրողությունը պարզելու համար Araratnews.am-ը կապ հաստատեց «Դոմինո Փրոդաքշն»-ի ղեկավար Աշոտ Առաքելյանի հետ, ով  հանդիսանում է այդ բեռների պատվիրատուն:

«Հայաստան հասած բեռը գերմանական նկարահանման համակարգ է, որը մենք պատվիրել էինք Գերմանիայից, քանի որ այդ համակարգը միայն գերմանական է և ոչ մի տեղ դրա պատենդը չկա: Մեր պայմանագիրը գերմանական ընկերության հետ է, և իրենք ապահովել են նաև բեռնափոխադրումը: Իրենք պատվիրել են բեռնափոխադրման ծառայություն, որը թուրքական ֆուռ է ունեցել, կամ թուրքական ֆուռ է եղել»,- ասաց Առաքելյանը ընդգծելով, որը բեռը թուրքական բեռ չի և Թուրքիայի հետ կապ չունի:

«Դոմինո Փրոդաքշն»-ի ղեկավարի պարզաբանմամբ Գերմանիայում բեռնափոխադրման կազմակերպությունը ֆուռ է տրամադրել, որը թուրքական մակնանշմամբ  է եղել, որին դիմել է գերմանական կողմը: Առաքելյանը հավելեց, որ բեռի` Հայաստանից Գերմանիա վերադարձի կազմակերպումը նույնպես բեռնափոխադրող կազմակերպության պարտավորությունն է:

 174 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •