«Բա էլ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայց ինչի՞ են ներկայացրել, թե 16 անգամ օդանավն իջել է Բադեն-Բադենում…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Բա էլ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայց ինչի՞ են ներկայացրել, թե 16 անգամ օդանավն իջել է Բադեն-Բադենում։ Այդ այցերը պաշտոնակա՞ն, աշխատանքայի՞ն, թե՞ զվարճանքային էին․․․ Իր պաշտոնավարման ընթացքում, որքան հիշում եմ, այս գոտի՝ Ստրասբուրգ, Սերժ Սարգսյանը մեկ անգամ է եղել՝ երբ հրավիրվել էր ԵԽԽՎ նիստում ելույթ ունենալու։ Իսկ Բադեն-Բադենից որևէ ելույթ հայտնի չէ․․․

Հիշեցնենք, որ  «Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը, և ուսումնասիրել է, թե որ ուղղություններով է այն թռել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։ Որոշ թռիչքների բացահայտման համար օգտագործվել են նաև բաց աղբյուրներ։

Սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից FIP.am-ին տրամադրած տվյալներից։

Ապրիլի 5-ին Սարգսյանը «Եռաբլուրում» հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնել է ոչ թե Բեռլին՝ պաշտոնական այցի, այլ Բադեն-Բադեն

 219 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •