ԲՀԿ-ն սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառման դեմ ակցիա է նախապատրաստում

MediaNews-ը գրում է.

Մեր ձեռքի տակ հայտնվել է բացառիկ լուսանկար, որտեղ պատկերված է ԲՀԿ գրասենյակը։ Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, բայց մի փոքր  ուշադրություն սևեռելուց հետո ԲՀԿ գրասենյակի ներսում կարելի է նկատել պատերազմին նահատակված մեր զինվորների նկարները։ 

 Շատերի մոտ բնականաբար տրամաբանական հարց է ծագում, թե ինչ գործ ունեն ԲՀԿ գրասենյակում Արցախյան պատերազմին զոհվածների լուսանկարները։  Ըստ  MediaNews-ին հասած լուրերի, ԲՀԿ-ում քայլեր են ձեռնարկվում ՀՀ անկախության տոնի առթիվ կայանալիք  միջոցառման դեմ,  բայց  որ ամենանողկալին է՝  ԲՀԿ-ն իր քաղաքական «մունդռիկությունների» համար որոշել է օգտագործել մեր նահատակների լուսանկարները։ Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ն ակցիայինխի մասնակցի իր դեմքով,  կօգտագործի զոհվածների ծնողներին կամ այլ քաղաքացիների, բայց այն, որ ԲՀԿ-ում այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, արդեն իսկ փաստ է։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառումը նվիրված է լինելու բացառապես  ՀՀ անկախության օրվան և մեր զոհված նահատակների հիշատակին։   Իսկ այս ընթացքում միջոցառման դեմ բողոքի ակցիա իրականացնող  զոհված զինվորների ծնողներից մի քանիսն արդեն հասցրել են ծանոթանալ կայանալիք միջոցառման օրակարգին ու տվել են իրենց հավանությունը։

 255 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •