Սեպտեմբերի 21-ի միջոցառումից դժգոհողները տժում էին Բաստայի համերգին

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանանալիք ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ այս ընթացքում  ոմանք հասցրեցին իրենց դժգոհությունը հայտնել ու էժան շահարկումներ անել՝  պատճառաբանելով, որ հիմա դրա ժամանակը չէ։  Սրան զուգահեռ հայտնի շրջանակները  նաև տարատեսակ ստեր տարածեցին, թե իբր կառավարությունը  տոնախմբության է վերածելու անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը: Եվ այս ամենն այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանն անձամբ կառավարության նիստին շեշտեց, որ կայանալիք միջոցառումը նվիրված է լինելու անկախության 30-ամյակին ու մեր զոհված նահատակների հիշատակին: Ի դեպ, այս ընթացքում միջոցառման դեմ բողոքի ձայն բարձրացրած զոհված զինվորների ծնողներից մի քանիսին արդեն ներկայացվել է միջոցառման մանրամասները, ինչից հետո վերջիններս տվել են իրենց հավանությունը:

Սակայն ուշագրավ էր այսօր Երևանում կայացած համերգին մեր հանրության ակտիվությունը: Փաստորեն կան մարդիկ, ովքեր դժգոհելով մեր նահատակների հիշատակին նվիրված Անկախության 30-ամյակի միջոցառումից, տժում են Բաստայի համերգին:

Այսպիսին է մեր իրականությունը:
Բաստայի համերգի մանրամասները` ստորև:

 

 225 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •