Շուռնուխցի երիտասարդի գլխին ադրբեջանցիները չեն խփել, ինչ է իրականում տեղի ունեցել

Համացանցում լուրեր են տարածվել, թե իբր երեկ շուռնուխցի մի երիտասարդի մեքենան ադրբեջանցիները կանգնեցրել են և հայհոյել, ինչից հետո ադրբեջանցիներից մեկը ձեռքի ռադիոկապի սարքով (ռացիայով) խփել է շուռնուխցի երիտասարդի գլխին:

MediaNews-ին հաջողվել է պարզել դեպքի մանրամասները: Միջադեպն իրականում երեք օր առաջ է տեղի ունեցել: Շուռնուխցի երիտասարդի մեքենան անցնելու ժամանակ մեքենայից նկարել են ադրբեջանցիներին, վերջիններս նկատել են դա, կանգնեցրել են մեքենան և ասել որ էլ չնկարեն, իսկ երբ մեքենան շարժվել է տեղից, ոտքով մի քանի անգամ խփել են անիվներին:

Տարածված լուրերը, թե ադրբեջանցիները ռադիոկապի սարքով (ռացիայով) խփել են շուռնուխցի երիտասարդի գլխին, իրականությանը չի համապատասխանում։

 792 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •