Քասախ գյուղի երկու բնակիչներն ու նրանց պատկանող մեքենան հետ են վերադարձվել հայկական կողմին

Քասախ գյուղի երկու բնակիչներն ու նրանց պատկանող մեքենան հետ են վերադարձվել հայկական կողմին:

MediaNews-ի հավաստի տեղեկություններով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախ գյուղի երկու բնակիչներն ու նրանց պատկանող մեքենան հետ են վերադարձվել հայկական կողմին:

Ընդամենը հաշված ժամեր անց նրանք կլինեն տանը:

Ավելի վաղ ԱԱԾ հայտնել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

 879 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •