Քոչարյանը նման Է կռվից հետո ծեծ կերած «քֆուրչի խուլիգանի», հայհոյանքներով փորձում է սիրտը հովացնել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հոկտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանը  մամուլի ասուլիս տվեց։  Տեսախցիկներով շրջապատված Քոչարյանն  իր  ոճի մեջ էր, սովորության համաձայն իրեն երկրի միակ տղամարդն էր համարում։

Նույն Քոչարյանն ընդամենը  ամիսներ առաջ՝ ընտրությունների ժամանակ յաթաղանը  ձեռքը  խոստանում էր ներկայիս իշխանության «քոքը մաշեցնել»,  բայց  պարզվեց  քոքը հաստ էր։  Արտահերթ ընտրությունների արդյունքում կատարյալ պարտություն կրած  Քոչարյանը  հիմա նորից տեսախցիկների առջև «տղամարդլամիշ» է լինում, փորձելով հանրության աչքերին թոզ փչելով անպարտ ձևանալ։

Ասուլիսի  ժամանակ Քոչարյանի արած արտահայտություններն ու պահվածքը հիշեցնում է  կռվից հետո ծեծ կերած «քֆուրչի խուլիգանի», ով չնայած նրան, որ  ծեծ է կերել (ընտրությունների արդյունքում պարտվել է),  փորձում է սիրտը հովացնել իշխանության հասցեին հայհոյանքներ տալով։

 319 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •