«Մեր արխիվները պարունակում են տեղեկություններ, որ նրա ծննդյան վկայականում՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես…». Ալիևը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանին․

«Ես Սուգովուշանում եմ(Մատաղիս) , իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվակայքերը։

Նրա խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին: Երկրի ղեկավարը նաև հիշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանը դասալիքների թվում էր:

«Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը … Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) և կարող է բռնել նրա ականջից և բերել Բաքու, նա վախկոտ պես փախավ այնտեղից՝ դասալիքի նման: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկություններ, որ նրա ծննդյան վկայականում՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխել է իր անունը և դարձել Սերժ, կարծես դա ընդունելի անուն էր», – ասել է Ալիևը:

 189 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •