Զվարթոց օդանավակայանից Ադրբեջանի տարածքով թռիչքներ են իրականացվում

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ,  այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերությանը։

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։

Մեր տեղեկություններով Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար, դեռևս 2014 թվականներին Ադրբեջան ինքն է իր նախաձեռնությամբ դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի Հայաստանի օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին։ Այդ թվում նաև  Հայաստանի համար  փակ չի եղել Ադրբեջանի օդային տարածքը և այս ընթացքում  Զվարթոց օդանավակայանից դեպի կենտրոնական Ասիա թռիչք իրականացնող ինքնաթիռները  թռել են Ադրբեջանի օդային տարածքով։

 204 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •