Ադրբեջանը ստիպված է լինելու հարկեր վճարել Հայաստանին

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով AZAL ավիաընկերությանը։

Մեր տեղեկություններով Հայաստանի Հանրապետության օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար, ընդհակառակը՝  դեռևս 2014 թվականներին Ադրբեջանն է իր իսկ նախաձեռնությամբ դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի դրա համար ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին։ Ինչպես  նաև  Հայաստանի համար  փակ չի եղել Ադրբեջանի օդային տարածքը, իսկ այս ընթացքում  Զվարթոց օդանավակայանից դեպի Ուֆա, Եկատերինբուրգ, Հնդկաստան և այլ ուղություններով  թռիչքներ իրականացնող ինքնաթիռները  թռել են Ադրբեջանի օդային տարածքով դեպի Ուֆա, Եկատերինբուրգ, Հնդկաստան և այլ ուղություններով  թռիչքներ իրականացնող ինքնաթիռները  թռել են Ադրբեջանի օդային տարածքով։

2014-ից  հետո  Հայաստանի  օդային տարածքով  Ադրբեջանի  կողմից ավիափոխադրումների վերսկսումը  ենթադրում է նաև որ  ամեն իրականացրաշ թռիչքի համար  Ադրբեջանը ստիպված է լինելու հարկեր վճարել Հայաստանի Հանրապետությանը։

 186 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •