Եթե Զանգեզուրի միջանցքը սա էր, ապա այն միշտ էլ բաց է եղել, Ադրբեջանն է հրաժարվել օգտվել դրանից, որպեսզի հարկեր չվճարի ՀՀ-ին

Մատնանշելով ՀՀ օդային տարածքով ադրբեջանական ավիաուղիների իրականացրած թռիչքը՝  ադրբեջանական ԶԼՄ-ներում   սկսել է շահարկվել, թե վերջապես Զանգեզուրի միջանցքը սկսեց օգտագործվել։

Եթե Զանգեզուրի միջանցքը սա էր, ապա այն միշտ էլ բաց է եղել,  Հայաստանի Հանրապետության օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար, ընդհակառակը՝  դեռևս 2014 թվականներին Ադրբեջանն է իր իսկ նախաձեռնությամբ դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի դրա համար ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին ու դրանով տնտեսական վնաս հասցնի Հայաստանին։

Նաև  Հայաստանի համար  փակ չի եղել Ադրբեջանի օդային տարածքը, իսկ այս ընթացքում  Զվարթնոց օդանավակայանից դեպի Ուֆա, Եկատերինբուրգ, Հնդկաստան և այլ ուղություններով  թռիչքներ իրականացնող ինքնաթիռները  թռել են Ադրբեջանի օդային տարածքով։

Իսկ  եթե  Ադրբեջանի ամեն անգամ մատնանշած՝ այսպես կոչված  Զանգեզուրի միջանցքը   ՀՀ օդային տարածքով ավիաթռիչքն էր, ապա  այն միշտ  էլ  հասանելի  է եղել,  Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել Ադրբեջանի համար։

 172 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •