Օգոստոսի 22-ին վատ տեսանելիության պայմաններում Ադրբեջանի կողմն անցած զինծառայողը վերադարձվել է, նա արդեն Հայաստանում է

Ինչպես հայտնում է MediaNews-ը.

Ինչպես ամիսներ առաջ,  օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր,   ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել էր։

Ինչպես  հաղորդում էր ՊՆ-ն, նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել էր տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Ըստ  MediaNews-ի տեղեկությունների՝ 1989 թ-ին ծնված Արթուր  Դավիդյանն այսօր վերադարձվել է հայկական կողմին, նա արդեն Հայաստանում է։

 195 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •