Օրվա ընթացքում ուժեղացված ստուգումներ են տեղի ունեցել

Մեր տեղեկություններով՝ Կառավարության երեկվա նիստից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ հանձնարարականներ տվեց իրավապահ մարմիններին և դժգոհություն հայտնեց երկրում ստեղծված կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ, պարեկային ծառայությունն այսօր անցել է կտրուկ գործողությունների։ Օրվա ընթացքում ուժեղացված ստուգումներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տրանսպորտային միջոցներում, որի ժամանակ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ․ մի շարք տրանսպորտային միջոցներում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները, և ուղևորների ու վարորդների մեծ մասը երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակների։ Պարեկների կողմից կազմվել են մի շարք արձանագրություններ ու տրվել նախազգուշական ցուցումներ՝ կրկնվելու դեպքում առավել կոշտ պատժամիջոցներ կիրառելու պայմանով։

Ըստ մեր տեղեկությունների՝ պարեկային ծառայության և տեսչական մարմինների նմանօրինակ գործողությունները կրելու են շարունակական բնույթ՝ երկրում ստեղծված համաճարակային վտանգավոր իրավիճակը մեղմելու նպատակով։

 132 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •