Իրականում որն էր Գորիսում ՔՊ-ի պարտության պատճառը

Երեկ, հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում նաև Գորիսում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությունների արդյունքներն արդեն իսկ ամփոփվել են, և արդեն իսկ բացահայտ է, որ Գորիսում իշխանական ՔՊ-ն  պարտվել է։

Առաջին հայացքից տարօրինակ է թվում  ու հարց է ծագում, թե ինչպես կարող էր ամիսներ առաջ ԱԺ ընտրություններին Գորիսում ու ամբողջ Սյունիքում  բացահայտ առավելությամբ հաղթած ՔՊ-ն երեկ պարտվեց ՏԻՄ ընտրություններում։  Ոչ,  այս ընթացքում երկրում ոչ  ընտրողներն են փոխվել և ոչ  էլ  արժեհամակարգերը, փոխվել էր միայն մի բան, թեկնածուն ու  քարոզարշավ անողը։  Հենց  սրանով է պայմանավորված Գորիսի համայնքապետի ընտրություններում իշխանական ՔՊ-ի պարտությունը։

Եթե  ամիսներ  առաջ ամբողջ քարոզարշավը իրականացնում ու առաջնորդում էր հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ում հետ  քարոզարշավի հարցում գրեթե հավասարը չկա Հայաստանում, ապա  Գորիսի համայնքապետի ընտրություններին  Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի մասնակցել քարոզարշավին, վստահել է իր  թիմին ու առաջադրված ՔՊ-ական թեկնածուին։

Բայց ինչպես պարզվեց, առանց Նիկոլ Փաշինյանի  թիմն ի զորու չէ լուծել անգամ  համայնքապետի հասարակ ընտրությունների հարցը, թերևս այս տարիների ընթացքում Փաշինյանից կարող էին շատ բան սովորել, բայց ավաղ, այդպես էլ չսովորեցին։

 207 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •