Այսօր աբսուրդի միջազգային օրն է․․․ Սաթիկ Սեյրանյանը և Արմինե Օհանյանը հավակնում են դառնալ միջազգային մրցանակակիր

Նոյեմբերի 20-ը համաշխարհային օրացույցում հիշատակվում է՝  որպես աբսուրդի միջազգային օր:

Հայկական իրականության մեջ, առավել ևս լրատվության մեջ ամենօրյա ռեժիմով անպակաս են աբսուրդի ժանրի հրապարակումները , որոնք կեղծ օրակարգ ստեղծելով, փորձում են կատարել որոշակի շրջանակների  պատվերներ։

Մարդկանց մոլորության մեջ գցելու, խաբելու, վախ ու խուճապ տարածելու, քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով մի շարք խմբագիրների օրաթերթերի ու կայքերի գլխավոր էջերին ամենօրյա ռեժիմով կարելի հանդիպել աբսուրդի ժանրի հրապարակումներ:

Սովորաբար աբսուրդ է համարվում անտրամաբանական, անհեթեթ, անիմաստ, իմաստազուրկ, անմիտ, անբովանդակ, բովանդակազուրկ, առողջ բանականությանը հակասող ցանկացած գրառում կամ խոսույթ, որը, ի դեպ,  շատ հատուկ է հայկական իրականության մեջ շատ լրատվամիջոցների , բայց տիտղոսակիր կարելի է համարել երկուսին․․․

Այդ տեսակ խմբագիրների վառ օրինակ են 168.am-ի Սաթիկ Սեյրանյանն ու hraparak.am-ի Արմինե Օհանյանը:

Վերջիններիս աբսուրդ հրապարակումներին չի խանգարում անգամ պատերազմական իրավիճակն ու մեր զոհերի ֆոնին սահմանային միջադեպերը, իսկ ավելի համոզիչ լինելու համար, որ իրենք են մրցանակակիրը՝ լուսաբանում են անգամ հակառակորդի պրոպագանդան:

Եվ քանի որ նոյեմբերի 20-ը աբսուրդի միջազգային օրն է, Սաթիկ Սեյրանյանն ու Արմինե Օհանյանը հավակնում են արժանանալ աբսուրդի միջազգային մրցանակի:

 231 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •