Ցավոք ոմանց համար անհասկանալի է բարոյահոգեբանական այն մեծ խնդիրը, որ անընդունելի է պաշտոնյայի կողմից անարգանքը պետության նշանը համարվող դրոշի հանդեպ․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատգամավոր  Էլինար Վարդանյանի գրառմանը։

Ասուլիսի ժամանակ վարչապետը հայտնեց, որ իր վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հեռացրել է, ու Հայաստանում վիրտուալ բունտ է սկսվել դրա դեմ:
Վարչապետի այս հայտարարությունից հետո հայտնի շրջանակների կողմից շահարկվեց այն թեզը, թե արդյո՞ք «ավելի ծանր հարված չէր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից»։

Ստացվում է, որ այս մարդկանց համար «հայկական դրոշը ոտատակ տվող» իրենց իսկ նշած «թշնամին» և դրոշը անարգող հայ պաշտոնյան նույն հարթության մեջ են։

Թերևս, պետք է արձանագրենք, որ ցավոք ոմանց համար անհասկանալի է բարոյահոգեբանական այն մեծ խնդիրը, որ անընդունելի է պաշտոնյայի կողմից անարգանքը պետության նշանը համարվող դրոշի հանդեպ, որովհետև երբ ինքդ չես հարգում քո իսկ պետության սիմվոլը, ապա չես կարող հարգանք պահանջել կամ գոնե ակնկալել ուրիշից։
Կամ միգուցե ԲՀԿ նախկին և «Հայաստան» դաշինքի ներկայիս պատգամավորի համար նորմալ է, երբ պաշտոնյայի կողմից արհամարհվում է հայկական դրոշը։ Կարելի է ենթադրել, որ իր քաղաքական առաջնորդների կողմից է նման վերաբերմունք նկատել ՀՀ դրոշի նկատմամբ։

 102 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •