Դեռևս սեպտեմբերի 27-ին իրավապահները դաշնակցական Գերասիմ Վարդանյանի մեքենայում թմրամիջոց են հայտնաբերել

Դեռևս երեկ հայտնեցինք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում ծեծկռտուք հրահրած դաշնակցական երիտասարդների շարքերում է նաև Գերասիմ Վարդանյանը։ Ինչպես հայտնել  էինք, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։

Սակայն սա դեռ ամենը չէ։

Մեր հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ  դանակահարություն կատարելու կասկածանքով 2021 թվականի սեպտեմբերի 27-ին բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանի ավտոմեքենայից իրավապահները  հայտնաբերվել են ,«Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց:

Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին և նա հարցաքննվել է որպես մեղադրյալ:

 387 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •