Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զոհի մասին

Ադրբեջանական կայքը հայտնում է զոհի մասին։ Մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

 412 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •