«Հայաստան» դաշինքը պետբյուջեից 5 ամսվա ընթացքում 255.000 դոլարից ավել գումար է ստացել

Մեր  տեղեկություններով ԱԺ «Հայաստան»  խմբակցությունը վերջին 5 ամսվա ընթացքում բյուջեից ավելի քան 255,000 դոլար է ստացել աշխատավարձերի տեսքով։

Հիմա հարց կծագի, թե ինչու  ենք շեշտում, թե որքան աշխատավարձ են ստացել խմբակցության պատգամավորները, իսկ պատասխանը կլինի շատ հակիրճ՝ իսկ ինչի՞ դիմաց են ստացել, ո՞ր կատարած աշխատանքի։

ԱԺ «Հայաստան»  խմբակցության կատարած աշխատանքից թերևս ամենավառ ու հիշվող բանն այն է, որ արդեն մոտ 20 անգամ Արթուր Ղազինյանին են առաջադրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ, չնայած, որ այդպես էլ չընտրվեց։  Կամ էլ, հավանաբար «Հայաստան»  խմբակցության պատգամավորները վարձատրվում են շիշ շպրտելու, ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք հրահրելու և հայհոյելու համար։

Ստացվում է, որ միայն   այս ամենի համար ընդամենը  5 ամսում 255.000 դոլար գումար են ստացել  «Հայաստան»  խմբակցությունը պատգամավորները։

Եվ այդ ամենը, հարգելի ընտրող, քո գրպանից՝ քո իսկ վճարած հարկերից․․․

 680 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •