Գորիսում սպանության դեպքով հետախուզվող անձը Առուշ Առուշանյանի ընկերն է, եղել է ավագանու թեկնածու

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Սյունիքի մարզում  ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել երեկոյան ժամը 23։20-ի սահմաններում։ Ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։

Սպանության կասկածանքով որոնվող Հ․ Սինանյանը Գորիսում հայտնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերն է։

Մեր տեղեկություններով՝ որոնվող քաղաքացին Հարութ Սինանյանն է՝  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ընկերն է, ընդ որում  Հարութ Սինանյանը նաև  «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու էր։

Լուսանկարը՝ ստորև։

 315 total views,  6 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •