Քիչ առաջ հայտնի դարձավ, որ անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։ Ինչպե հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է:
Թերևս փաստ է, որ վերջին մի քանի՝ գոնե 10 օրում Արցախում հայ-ադրբեջանակա սահմանաին պահպանվում էր հրադադարի ռեժիմը, սակայն երեկ Փառուխում տեղի սահմանայն միջադեպը կարծես ազդակ է եղել Ադրբեջանի կողմից:
Եվ հավանաբար հենց սա էլ դարձել է պատճառ, որպեսզի ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չտան պատգամավորների մուտքը Արցախ:
337 total views, 3 views today
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ