Դարձյալ ՀՀ իշխանությունն է մեղավո՞ր. Ռուսական կողմն արգելում է պատգամավորների մուտքը Արցախ, իսկ վերջիններս մեղադրում են ՀՀ իշխանություններին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չի հաջողվել մուտք գործել Արցախ, քանի որ ռուսական անցակետում խաղաղապահների մոտ ցանկ է եղել, որով ադրբեջանցիները ՀՀ մի շարք պաշտոնատար անձանց այդ թվում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին, արգելել են մուտք գործել Արցախ։

Հետաքրքիր է, որ պատգամավորները մտահոգություն ու աղմուկ են բարձրացրել այս թեմայի շուրջ հերթական անգամ մեղադրելով ՀՀ իշխանություններին, այն դեպքում, որ նույն Վահե Հակոբյանը խոստովանել է, որ խնդրի մասին դիմել են նաև ռուս խաղաղապահներին, բայց նրանք ևս չեն օգնել. «Ռուսական կողմին նույնպես դիմել ենք, որևէ մեկնաբանություն չի տալիս։ Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված ռուսական կողմի լռությունը։ Միգուցե ինչ-որ հարցեր ունեն Արցախում, չեմ կարող ասել, դա իմ ենթադրությունն է»,- հայտնել է պատգամավորը։

Հարց է առաջանում, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները մեղադրում ՀՀ իշխանություններին` քաջ գիտակցելով հանդերձ, որ անցակետը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո և որ նրանք են դրա պատասխանատուն։

Աբսուրդի ժանրից է նաև ընդդիմադիրների այն պնդումը, թե իբրև Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ չթողնեն իրենց Արցախ, այդ իսկ պատճառով ռուս խաղաղապահները չեն թողել։ Առողջ տրամաբանության համար հասկանալի է, որ այս պնդումները զուտ քարոզչական նպատակներ հետապնդող դատարկամիտ ու սնանկ հայտարարություններ են։

Ընդդիմությունը հերթական անգամ պատժվեց անմիտ ուռա֊հայրենասիրության հետևանքով։

 289 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •