Վերջին սրբապիղծի նման թիրախավորել են պատերազմում զոհվածի քրոջը

Այն, որ  ԱԺ-ում վարչապետի վերջին հայտարարություններից հետո սկսվելու է արշավ  թե վարչապետի և  թե վարչապետին սատարողների դեմ,  սպասելի էր։  Սակայն ոմանց լկտիության աստիճանը հասել է նրան, որ արդեն թիրախավորում են  2020 թվականի Արցախյան պատերազմում զոհվածի քրոջը։

Հաշվի  չեն առնում այն հանգամանքը, որ  զոհվածի հարազատ է,․  անգամ հածվի չեն առնում այն փաստը, որ կին արմատ է։  Սա թերևս  ներկայացնում է այսպես կոչված ընդդիմադիրների  շատ վառ պատկերը՝ արժեհամակարգը  ու նպատակը։

Իսկ նպատակը մեկն է, ամեն գնով քննադատել  իշխանությանը, անգամ եթե դա  կլինի զոհվածների հարազատներին թիրախավորելով։

Նկատենք նաև,  որ  պատերազմում զոհված հրամանատարի քրոջը թիրախավորել է   Բլոգնյուզ կայքի խմբագիր Արամ Գևորգյանը,  ով  ամեն  ջանք  գործադրում է  ամեն գնով իշխանությանն ու իշխանությանը սատարողներին քննադատելու համար։

Հիշեցնենք, որ Նանե Արզումանյանի եղբայրը՝   ՀՀ ԶՈՒ սպա՝  հրամանատար Արտուշ Արզումանյանը զոհվել է 2020  թվականի Արցախյան պատերազմում։

 391 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •