Ծիծեռնակաբերդի օպերացիան. ի՞նչ է պլանավորել ընդդիմությունը

Ընդդիմադիր ուժերին սպասարկող լրատվամիջոցներում այսօր հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ՀՅԴ երիտասարդները, որնք ավանդույթի համաձայն ամեն տարի ջահերով բարձրանում են Ծիծեռնակաբերդ, այս տարի այնտեղից ոչ թե տուն կգնան, այլ կգիշերեն դրսում, որպեսզի հաջորդ օրը շարունակեն երթը, այնուհետ իրականացնեն բողոքի տարբեր ակցիաներ։ Կարճ ասած՝ ՀՅԴ-ականները՝ և ոչ միայն, որոշել են այս տարի անարգել հարգանքի բոլոր միջոցառումները, ինչպես արեցին նաև Սուրբ Զատիկի օրը, երբ Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ՝ տալով իր պայքարի մեկնարկը, ինչին էլ հետևեցին ոստիկանների հետ տեղի ունեցած քաշքշուքները։

Այն, որ ընդդիմության համար չկան որևէ արժեքներ ու սկզբունքներ՝ գաղտնիք չէ, բայց որ իշխանության վերադառնալու անհագ տենչը իրենց կդրդի ապականել ու քաղաքականացնել նաև մեր միլիոնուկես զոհերի հիշատակը լռությամբ հարգելու օրը, դա արդեն ամեն ինչից վեր է։

Չնայած, մյուս կողմից էլ կարելի է հասկանալ ընդդիմությանը, որոնք մի քանի տարի է՝ ուզում են իշխանափոխություն իրականացնել, ինչը, սակայն, չի ստանում հանրության լայն շրջանակների աջակցությունը։ Հենց այս հանգամանքն է ստիպել ընդդիմությանը կայացնել լռության ու հարգանքի օրը քաղաքականացնելու որոշում, որով կփորձեն ջահերի երթին մասնակցող բոլոր երիտասարդներին ներկայացնել որպես իշխանության դեմ բողոքի ակցիայի դուրս եկած անձինք՝ օգտագործելով նրանց իրենց քաղաքական նպատակների համար։ Սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ջահերով երթին ամեն տարի դաշնակցականների հետ միասին մասնակցում են նաև քաղաքականությամբ չհետաքրքրված երիտասարդներ, ուստի անբարոյական է նրանց արդար մղումները օգտագործել նեղքաղաքական կեղտոտ նպատակներով։

Ինչ-ինչ՝ մեր ընդդիմության մոտ շոու անելը հիասքանչ է ստացվում՝ չենք կարող չխոստովանել. ուստի վստահ ենք, որ Ապրիլի 24-ին շոուների հերթական քանակը ապահովվելու է՝ մի բան էլ ավելին։

 372 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •