Պուտինն էլ չի զանգում Քոչարյանին՝ քիմիա էլ չկա

2018 թվականից հետո  Հայաստան վերադարձած Քոչարյանը ջանք չէր խնայում,  որպեսզի  հանրությանը համոզի, թե իր ու ՌԴ նախագահ Պուտինի միջև  ընկերական կապ կա։  Այս մասին Քոչարյանն անգամ հարցազրույցների ժամանակ էր հայտարարում, կամ ինչպես ինքն էր ասում՝  իր և  Պուտինի միջև քիմիական կապ կա։

Այն, որ ՌԴ նախագահը սովորություն ունի դաշնակից պետությունների  անգամ նախկին  ղեկավարներին շնորհավորել ծննդյան տոնի առթիվ, Քոչարյանի ու վերջինիս թիմակիցների կողմից ներկայացվում էր որպես հատուկ վերաբերմունք Քոչարյանի հանդեպ։  Այս կերպ Քոչարյանը ջանում էր համոզել բոլորին, թե ինքն է Պուտինի սրտի վարչապետի թեկնածուն, իբր Կրեմլից «դաբռո» ունի

Սակայն 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո թե Քոչարյանը և թե վերջինիս թիմակիցները անգամ  բառ չեն խոսում  Պուտինի ու Քոչարյանի ընկերական հարաբերությունների մասին։

Հարց  է ծագում, թե ինչ  եղավ։

Պուտինի ու Քոչարյանի միև  էլ  քիմիա  չկա՞։

Պարզ է, որ  ԱԺ ընտրություններում Փաշինյանի հաղթանակը հօդս ցնդեցրեց Քոչարյանի հերթական սուտը, ինչպես և վաղուց հօդս է ցնդել սատկած առյուծ քշող  Քոչարյանի՝  միակ ու անպարտալի տղամարդու մասին միֆը։

 204 total views,  6 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •